Քննարկվել է 04.08.2023 - 20.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի 4-րդ կետով սահմանված՝ հաստատության վարչատնտեսական գործառույթների պատվիրակման լիազորություն պետք է սահմանել նաև լիազորված մարմնի համար: Պատվիրակման լիազորություն սահմանելու դեպքում լիազոր մարմինը ևս կարող է պատվիրակել այս գործառույթներն ըստ անհրաժեշտության, օրինակ՝ երբ թափուր տեղը չհամալրվելու կամ գնումների գործընթացը ֆինանսապես ավելի շահավետ դարձնելու նպատակահարմարությունից ելնելով հաստատության վարչատնտեսական գործառույթների ամբողջությամբ կամ մասնակի պատվիրակելը կարող է ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ լինել: 0 1 0 1952