Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 20.08.2021 - 05.09.2021 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննարկման և լուծման հետ կապված առկա իրավական կարգավորումները, ինչպես նաև սահմանել նշյալ հարցի արդյունավետ իրացման հետ կապված նոր կարգավորումներ, իրավական երաշխիքներ: Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից: 3 0 0 4777