Քննարկվել է 16.10.2024 - 31.10.2024 «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավատարմագրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները: 0 0 0 498
Քննարկվել է 26.04.2024 - 13.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ և նախադպրոցական կրթության բովանդակության լավարկման անհրաժեշտությամբ: 5 1 5 2765
Քննարկվել է 26.02.2024 - 13.03.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 11-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Տավուշի մարզում նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգահեռ սովորողների գնահատման սահմանված չափանիշների գործարկման գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ՝ ինչպես ձևակերպումների, այնպես էլ տեխնիկական, որոնց շտկման նպատակով էլ իրականացվում են նախագծով ներկայացվող փոփոխություններն ու լրացումները: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին համապատասխանեցնել գնահատման չափանիշների ներդրման ժամանակացույցը, ՀՀ Տավուշի մարզում գնահատման չափանիշների ներդրման գործընթացում ծագած խնդիրների հիման վրա իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ գործընթացի իրավաչափ կազմակերպման և իրականացման նպատակով: 9 3 8 3333
Քննարկվել է 22.01.2024 - 07.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները: 11510 11892 472 238840
Քննարկվել է 30.10.2023 - 14.11.2023 «Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման» աշխատակարգը սահմանվում է գործընթացը միասնական սկզբունքով և ժամկետում իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանի տրամաբանությանը համապատասխանեցնելու նպատակով: Ակնկալվում է արդյունքում համակարգված, միասնական մոտեցում ցուցաբերել ուսումնական հաստատություններում գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացին: 1 0 2 2070
Քննարկվել է 27.10.2023 - 15.11.2023 ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 8 0 0 2685
Քննարկվել է 25.09.2023 - 11.10.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է սույն իրավական ակտն ավելի մատչելի դարձնելու, նաև՝ 2023-2024 ուսումնական տարվանից Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, ինչպե նաև Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ գիտելիքների յուրացման արդյունքում սովորողների՝ դասարանից դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրումը կանոնակարգված իրականցնելու պահանջից ելնելով։ Սույն նախագծով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ, որով նախատեսվում է ավելի պարզ, հստակ ձևակերպումներով ունենալ ընթացակարգը սահմանող իրավական ակտ։ 2 0 1 1842
Քննարկվել է 31.08.2023 - 15.09.2023 «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ և 7-րդ դասարանների «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Ակնկալվում է սովորողների ուսումնառությունը կազմակերպել պետական չափորոշչի հիման վրա մշակված առարկայական չափորոշիչներով և ծրագրերով, որոնք 2021-2022 ուսումնական տարում փորձարկվել են Տավուշի մարզում, փորձարկումից հետո ամփոփովել և լրամշակվել են և 2023-2024 ուսումնական տարվանից կկիրառվեն ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: 0 1 0 2086
Քննարկվել է 03.08.2023 - 19.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023-2024 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվելու է Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ՝ ՀՊՉ), որի շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցող սովորողները ծրագրային բացը լրացնելու են երկարօրյա պարապմունքների միջոցով: Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են նաև ՀՊՉ-ի ներդրման շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով: Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են ՀՊՉ ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը: Պետական միոցների հաշվին իրականացվող՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման համար երկարօրյայի կազմակերպման համար բյուջեում նախատեսված է ֆինանսավորում, որը տրամադրվելու է դպրոցներին՝ ընդհանուր ֆինանսավորման ժամանակ: Սովորողների նվազագույն թիվը խմբերում սահմանվում է 1 սովորող՝ հաշվի առնելով, որ փոքր համակազմ ունեցող դպրոցներում 1 սովորողն էլ հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության ընդգրկվելու երկարօրյա պարապմունքներում: 4 0 3 2053