Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.07.2024 - 20.08.2024 «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (լիազոր մարմին) իրավասությունն է ՌԷԳ և ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը: Ըստ այդմ՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը: Ռազմավարական էկոլոգիական գնահատման ուղեցույցով սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմնադրույթային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) ընթացակարգը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը: 1 4 20 1712
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.06.2024 - 04.07.2024 «ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԻՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ստեղծել կառավարման, համակարգման և համագործակցային մեխանիզմներ՝ ռիսկերի բացահայտման և կառավարման նպատակով, ապահովել մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը սպառնացող ռիսկերին դիմակայելու գործողություններին նպաստելու համար, ապահովել ճշգրիտ տվյալների հավաքագրում վտանգավոր երևույթների և դրանց նկատմամբ համայնքի խոցելիության վերաբերյալ, գնահատել ռիսկերն ու մշակել դրանց կանխարգելման և նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումներ, օգտագործելով դրանք որպես համայնքի զարգացման պլանավորման և որոշումների կայացման հիմք, կատարել ներդրումներ, ապահովելով ռիսկի նվազեցման տեսանկյունից կարևոր ենթակառուցվածքների (ինչպիսիք են, օրինակ, հեղեղատարները, ջրատարները, կոյուղիները և այլն) անխափան շահագործումը, այդ թվում, նվազեցնելով վերջիններիս խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և այլն։ 8 1 6 2079
Քննարկվել է 22.09.2023 - 07.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունների և մասնավորոպես ներքին աուդիտորի որակավորման և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջների մասով կարգավորումների ընթացիկ լավարկման գործընթացի ճկունության, ինչպես նաև «Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների ապահովումն է: 2 0 0 2131
Քննարկվել է 27.12.2021 - 11.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը կարգավորում է կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը։ 1 0 0 4379
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.11.2021 - 16.11.2021 «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով, ինչը կապահովի նաև աջակցող միջոցների տրամադրման, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման և այլ ծառայությունների շարունակական մատուցումը։ 1 2 0 4258
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի համապատասխանեցումը միջազգային պահանջներին: 1 0 0 5604
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 05.11.2020 - 20.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով՝ ՀՀ մարզերի գյուղական համայնքներում տեղական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի, ներհամայնքային փողոցների և մայթերի սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների կատարման ժամկետների և ծախսատարության կրճատում, համայնքների դերի և պատասխանատվության բարձրացում: 1 0 0 5814