Քննարկվել է 04.03.2021 - 19.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման այն տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային հագեցվածությունը, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս: 0 0 0 6909