Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.03.2025 - 20.03.2025 «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքի նախագիծ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու, այդ արտադրանքի անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները։ Օրենքի գործողությունը տարածվում է ոչ պարենային ամբողջ արտադրանքի վրա՝ անկախ վաճառքի ձևից։ Օրենքը չի տարածվում՝ ծառայությունների և աշխատանքների, օգտագործված արտադրանքի, դեղամիջոցների, բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական սարքավորումների, պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների հետ կապված իրավահարաբերությունների վրա։ 2 8 0 567