Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.07.2017 - 02.08.2017 ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հիմք ընդունելով այն, որ քրեորեն պատժելի է համարվում ոչ միայն անտառահատումը, այլև՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում հատումներն արգելված ծառերը, թփերը ոչնչացնելը, նախագծով առաջարկվում ՀՀ քրեական օրենգրքում նախատեսել ավելի խիստ պատիժներ և պատժաչափեր՝ խնդրո հոդվածի (ՀՀ քր. օր.-ի 296 և 297 հոդվածներ) մասերի սանկցիան համահունչ դարձնելով դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթի և ծանրության աստիճանի, ինչպես նաև լրացնել ծանրացնող հանգամանքներ: 1 0 0 12137