Քննարկվել է 07.10.2024 - 22.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ կատարել խմբագրում կապված ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառման ընթացակարգի հետ։ 1 4 0 648
Քննարկվել է 25.01.2024 - 10.02.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածը՝ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար վարչական պատասխանատվության միջոց սահմանելով աղբավայրը շահագործողների, այդ թվում՝ աղբավայրը շահագործող և միաժամանակ նաև տնօրինող հանդիսացողների նկատմամբ, ինչպես նաև աղբավայրը տնօրինողների նկատմամբ, իսկ աղբավայրը շահագործողների համար ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափերը ավելացնել՝ հաշվի առնելով աղբավայրերի անվերահսկելի օգտագործման վտանգները, ինչպես նաև սահմանվող տուգանքի չափերը ՎԻՎ օրենսգրքի 43.1-ին հոդվածով սահմանված տուգանքներին համադրելի դարձնելու անհրաժեշտությունը։ 7 5 0 1950
Քննարկվել է 09.09.2020 - 24.09.2020 ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հաստատվում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը: 5 0 0 6651