Քննարկվել է 20.08.2024 - 04.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1371-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված փոփոխություններին: 0 1 0 1088
Քննարկվել է 01.03.2023 - 16.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու դրույթները։ 4 67 4 5863
Քննարկվել է 09.07.2021 - 24.07.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքի ձևը սահմանել՝ հաշվի առնելով վերջինիս լիազորությունների շրջանակներում հասանելի տեղեկատվությունը։ Նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել նաև ՀՀ կենտրոնական բանկին, որի արդյունքում իր կողմից վարվող ռեեստրում ներառված ֆինանսական կազմակերպություններում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 1 0 0 4447
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017 «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին » ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններից շահաբաժինների տեսքով եկամուտներ ստացող անձանց կողմից դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելուն: 0 0 0 12852