Քննարկվել է 23.07.2024 - 07.08.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել կոսմետիկա և հիգիենայի միջոցներ, օճառներ, լվացող և մաքրող միջոցների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 1 10 0 1114
Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023 «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները՝ մասնավորապես՝ համակարգի գործառույթները, համակարգի մասնակիցներն ու օգտագործողները, համակարգի ստեղծումը, զարգացումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանելու կանոնները և այլն։ 2 4 0 3209
Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023 «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացումն ու ճանաչումը, ինչպես նաև այդ ապրանքների շրջանառությունից դուրս գալու մասին տեղեկությունների ներկայացումը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործաղությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ 1 9 0 2772