Քննարկվել է 25.05.2023 - 10.06.2023 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացներում: Արդյունքում հնարավորություն կստեղծվի սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումներն իրականացնել ներմուծող կազմակերպությունների հայեցողությամբ ընտրված լաբորատորիաների կողմից: Փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ներմուծողի հայեցողությամբ պահեստային նմուշները կփորձարկվեն այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում։ Միաժամանակ հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը։ 2 5 1 2235
Քննարկվել է 12.05.2022 - 27.05.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 779-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի շրջանակում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից տրամադրվող փաստաթղթերը: Նշված հաստատություններից ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացնելու նպատակով անհրաժեշտ տեղեկություներ կամ իսկության հավաստող տեղեկություններ ստանալու նպատակով Արդարադատության նախարարությունը դիմում է պետական կառավարման այն մարմնին, որի ենթակայության ներքո գտնվում են ուսումնական կամ բժշկական հաստատությունները կամ փոխօգնության կարգով՝ համապատասխան գերատեսչությանը: Ստեղծված իրավիճակը արհեստականորեն երկարաձգում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը՝ հայցվող տեղեկությունների ստացմանը երկու և ավելի մարմիններ ներգրավվելու պատճառով: Հարցումները կատարվում են փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային միասնական համակարգի, իսկ դրան համակցված չլինելու դեպքում՝ փոստային ծառայության միջոցով, որը նույնպես գործընթացի երկարաձգման պատճառ է հանդիսանում: Նախագծով առաջարկվող լրացումները հնարավորություն կընձեռեն Արդարադատության նախարարությանը անմիջականորեն դիմել հայցվող մարմիններին կամ անձանց (ստորաբաժանումներին, իրավաբանական անձանց և այլն) չծանրաբեռնելով համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ, միջնորդավորված վարչարարությամբ: Էլեկտրոնային փոստի միջոցով հարցումներ կատարելը և պատասխաններ ստանալը երաշխավորելու է ապոստիլի վավերացման արագ գործընթացի կազմակերպումը և քաղաքացիների սպասարկումը, որը բարենպաստ է անդրադառնալու պետության կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին: 0 0 0 3724
Քննարկվել է 31.10.2018 - 15.11.2018 «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր Նախագծերի նպատակը գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքները նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ: 0 0 0 10119