Քննարկվել է 19.03.2024 - 03.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ անհրաժեշտություն է առաջացել նոր հավելվածներով սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը: Միաժամանակ նախագծով սահմանվել են նաև կառավարման նախկին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների գնումների համակարգողի, տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնի նկարագրերը (վերջիններս սահմանված չէին): Արդյունքում թե՛ հին, թե՛ նոր մեխանիզմով աշխատող ուսումնական հաստատությունների բոլոր պաշտոնների նկարագրերը առկա կլինեն իրենց համապատասխան գործառույթներով: Իրավական ակտում տեղ գտած անհամապատասխանությունները կշտկվեն: 0 1 5 1966
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.06.2023 - 15.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների նկարագրերը ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների վրա տարածելու անհրաժեշտությունից (բացի վերոնշյալ որոշմամբ սահմանված տնօրենի, համակարգողի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոններից, որոնք կառավարման նոր համակարգի անցնող հաստատություններում է գործելու): Անհրաժեշտություն է առաջացել նաև նոր հավելվածով սահմանել կառավարման հին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների տնօրենի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրերը (վերջինս սահմանված չէր): 1 2 1 3083
Քննարկվել է 30.12.2021 - 15.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է բացառել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի մաս կազմող որոշ, գործնականում չօգտագործվող տարրերի տրամադրումը, փոխարենը նախատեսել առավել հաճախ օգտագործվող տարրեր, ինչպես նաև սահմանել դրանց օգտագործման ավելի երկար ժամկետներ, ինչը պետության բյուջեի համար որևէ ֆինանսկական բեռ չի ներկայացնի: 0 1 0 4886