Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.03.2025 - 28.03.2025

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված շահառուների խմբում:
0 566

Քննարկվել է 11.03.2025 - 26.03.2025

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով սահմանվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:
11 561

Քննարկվել է 07.03.2025 - 22.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացների կանոնակարգում և իրագործելիության ապահովում։
0 395

Քննարկվել է 08.01.2025 - 23.01.2025

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երեխաների առողջ սնուցմանն ուղղված քաղաքականությունը վճռորոշ դեր է խաղում ամբողջ ազգի առողջության ձևավորման գործում: Արդյունավետ միջոցառումները կարող են էական ազդեցություն ունենալ հանրային առողջության վրա: Վաղ հասակում առողջ սնուցման վարքագծի ամրապնդումը կուտակային ազդեցություն է ունենում երկարաժամկետ ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախադպորցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։
1 2069

Քննարկվել է 29.10.2024 - 13.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի Աղյուսակ 11-ի մասնակի վերանայում և նախադպրոցական ու դպրոցական կազմակերպությունների շենքերի ու շինությունների նախագծման և կառուցման ծրագրերի իրագործելիության ապահովում՝ հրդեհաշիջման արդի համակարգերի ընտրանքային սկզբունքի կիրառմամբ։
3 1062

Քննարկվել է 04.07.2024 - 20.07.2024

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նախագծի ընդունում բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից
0 2548

Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության որակի լավարկմանն ուղղված գործիքակազմի ներդրման և հաստատությունների բնականոն գործունեության ապահովման համար նախադպրոցական կրթության ոլորտում միասնական փաստաթղթից բխող քաղաքականության իրականացմանը:
0 3037

Քննարկվել է 26.04.2024 - 13.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի        N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ և նախադպրոցական կրթության բովանդակության լավարկման անհրաժեշտությամբ:
5 3428

Քննարկվել է 18.04.2024 - 03.05.2024

«Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունումն ուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական մոտեցման սահմանմանը, կրթության որակի վերահսկելության գործիքակազմի ներդրմանը և հաստատությունների բնականոն գործունեության ապահովմանը:
1 6572