Քննարկվել է 26.04.2023 - 11.05.2023 Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու մասին կարգով uահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այuուհետ` Որակի բնագավառ) ամենամյա մրցանակների սահմանման և դրանց շնորհման իրավակարգավորումները, մրցույթի անցկացման պայմանները և մասնակիցներին ներկայացվող պահանջները, գնահատման չափանիշները: 3 1 0 2276
Քննարկվել է 19.04.2022 - 05.05.2022 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը մշակվել է հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը և այդ որոշման ընդունումը բխում է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցանակներ սահմանելու, բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման հստակ և արդյունավետ համակարգ ներդնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1557-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 443-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» № 1557-Լ որոշումը: 2 0 0 4524
Քննարկվել է 11.11.2021 - 27.11.2021 ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԳՅՈՒՏԵՐԸ) ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու կարգը, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները և դրանք քննարկելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 760-Ա որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությունից` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ հոդվածի 7-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը և 10-րդ հոդվածի 2-րդ մասը: 1 1 0 4236