Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.04.2022 - 05.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 22.12.2015 թվականին ուժի մեջ են մտել սահմանադրության փոփոխությունները, որոնց արդյունքում, ի թիվս այլ դրույթների, ամրագրվել է, որ  Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով  պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող փոփոխություններ, որի արդյունքում առաջարկվում է սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող 2 կառավարության գործող որոշումների նախաբաններում լրացնել և հստակեցնել վերջիններիս ընդունման լիազորող նորմերը:
0 3491

Քննարկվել է 02.04.2021 - 17.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1560-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ տեղական շուկայում կգործեն հավասար մրցակցային պայմաններ ներկրողների և տեղական արտադրողների միջև, ինչպես նաև առաջարկվող դրույթի կիրարկումը կնպաստի մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ներգործությունից:   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:
1 6110