Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.11.2023 - 16.11.2023

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 3-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման և դեպի վերակառուցվող ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելը։  
0 1803

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 08.08.2022 - 25.08.2022

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 3-ի շրջանակներում դեպի վերակառուցվող Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու նպատակով, ինչպես նաև ճանապարհի օտարման շերտի սահմաններում գտնվող մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելը։
1 3044

Քննարկվել է 26.10.2020 - 10.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշմամբ սահմանված են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և հրա­պա­րակ­ման ենթակա ցանկերի ձևերը: Նշված որոշմամբ հստակեցված չեն միասնական հաշվի համա­կարգի կիրառմամբ պայմանավորված հարկային տարվա սկզբից վճարված հար­կերի մեծության և առանձին հարկատեսակների գծով հարկ վճարողի միասնական հաշվից կատար­ված վճարումների մեծությունների հաշվարկման կարգը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե.1-ին ենթակետով նախա­տեսված տեղեկատվության հրապարակման ձևատեսքերը։
0 5759