Քննարկվել է 17.03.2025 - 01.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Կարգի գործարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նոր փոփոխություններ կատարելու կարգում: Իրավական ակտի ընդունմամբ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում կտրվի: 8 2 11 908
Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները: 9 0 1 2898