Քննարկվել է 15.08.2024 - 30.08.2024 «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տարանսպորտային միջոցների համար կսահմանվի կայանատեղի վճարի վճարման արտոնություն 0 11 1 1011
Քննարկվել է 24.05.2024 - 08.06.2024 «Պրոբացիայի ծառայության կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և օրենով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։ 4 6 0 1384
Քննարկվել է 18.12.2023 - 03.01.2024 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պետի տեղակալի միայն ոչ զինվորական ծառայության՝ պետական վարչական պաշտոններ, կանոնակարգել Ծառայության պետի լիազորությունները, Ծառայության պետին և պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև Ծառայությունում ծառայության անցման հետ կապված մի շարք այլ իրավահարաբերություններ: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Ծառայությունում իրականացվող ծառայությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում կընդգրկվի պետական ծառայության տեսակների մեջ: 0 3 0 2488
Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է առաջին հերթին ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը: Մնացած փոփոխությունները միտված են օրենսդրական հիմք ապահովելու ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգում վերը նշված հայեցակարգային մոտեցումների իրացումն ապահովելու նպատակով: 6 3 1 2554
Քննարկվել է 20.12.2022 - 09.01.2023 ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը միտում ունի լրամշակել 2019 թվականին ընդունված ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը: 3 3 0 2900
Քննարկվել է 05.12.2022 - 22.12.2022 «ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքերը ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառելու վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ստանալու նպատակով Առողջապահության նախարարությանը՝ որպես առողջապահության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել է համապատասխան գրություն։ Առողջապահության նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո միայն մշակվել է սույն նախագիծը։ 3 1 0 2554
Քննարկվել է 16.11.2022 - 06.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է օրենսդրական չափագիտության ոլորտում որպես քաղաքականություն մշակող մարմին։ Ներկայումս հաշվի առնելով այն, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է այնպիսի տեխնիկական կարողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացը, ուստի առաջարկվում է տվյալ սարքում առկա չափման միջոցները ներառել ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում։ 5 1 0 2515
Քննարկվել է 01.11.2022 - 17.11.2022 «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա սահմանել հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը: 0 2 0 2727
Քննարկվել է 29.08.2022 - 13.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվելու այն չափման միջոցներին, որոնք արտադրվելու են տվյալ սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման։ Տնտեսվարող սուբյեկտներին լրացուցիչ բյուրոկրատական բնույթ կրող գործընթացներից զերծ պահելու նպատակով նախագծով նախատեսվում է նշյալ դրույթը, որի կիրարկման դեպքում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում արտադրված, այնուհետև շահագործման մեջ գտնվող չափման միջոցներին՝ տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի վերաբերելու (վերջիններս միայն ստուգաչափման են ենթակա լինելու)։ Ձև 6-ում նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինվում է «Նմուշ» բառով, քանի որ «չափման միջոցի տեսակի հաստատման վկայագրի խորհրդանիշ» չի կարող լինել։ 4 1 0 2813