Քննարկվել է 03.05.2019 - 19.05.2019 ««ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի քննչական կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ դատախազի ներկայացրած կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննարկման կառուցակարգերը՝ նպաստելով առավել օբյեկտիվ, հրապարակային և արդյունավետ կարգի ներդրմանը, ինչը կվերացնի քննիչների շրջանում գործնականում առկա անպատժելիության մթնոլորտը՝ նպաստելով մինչդատական քրեական վարույթի առավել արդյունավետ իրականացմանը: 3 0 1 5753