Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 23.12.2020 - 08.01.2021 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծեր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծերով նախատեսվում է՝ մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից. դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում. մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին, ընդ որում, առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի (առանձին դատավորներ քննելու են միայն այդ գործերը) և մարզերի դատարանների (առանձին դատավորներ քննելու են այդ գործերը և ի լրումն դրանց` նաև այլ քրեական գործեր) համար` հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածության և մարզերում դատավորների թվաքանակի հարաբերակցությունը. դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրում նոր կադրերով և գործող դատավորներով, որոնց համար սահմանվել է հոգեբանական թեստավորման ու հարցազրույցի փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ. գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները մինչդատական քրեական վարույթի գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում: 28 5 2 11860