Քննարկվել է 31.07.2024 - 18.08.2024 ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը: «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին։ Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային բացթողումների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։ 0 5 0 924