Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.10.2020 - 16.10.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ի կատարումն Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետի և միաժամանակ նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացու համար, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններից հանել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած չլինելու պահանջը այն դեպքում, երբ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։ Նախագծի ընդունման դեպքում կվերացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, կթեթևանա շահառուների վարչական բեռը։ 4 0 0 6626
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.10.2018 - 02.11.2018 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումն է, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմանների հստակեցումը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է. սահմանել, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք վերապահել նաև հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում չհաշվառված ծնողին։ Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող այլ դրույթներում։ Նախագիծն ընդունվելու դեպքում. կավելանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։ 9 0 0 8247
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2018 - 12.10.2018 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումն է, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմանների հստակեցումը։ Համաձայն օրենքի՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար որպես հիմնական պայման, սահմանված է ծնողի` երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը։ Սա էապես բարդացնում է ընտանեկան դրամագլխի կառավարումը՝ անհարկի անհարմարություններ ստեղծելով ծնողների համար։ Հաշվի առնելով վերը նշվածները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է. սահմանել, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք վերապահել նաև հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում չհաշվառված ծնողին։ Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող այլ դրույթներում։ Նախագիծն ընդունվելու դեպքում. կավելանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։ 9 0 0 9536