Քննարկվել է 22.10.2021 - 12.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳՒԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների` մաքսային հսկողության իրականացման նպատակով, բեռնաթափումը կատարել ոչ թե մուտքի մաքսային մարմնի տարածքում, այլ համապատասխան պայմաններ ունեցող մաքսային պահեստներում` պայմանով, որ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերված թուրքական ծագում ունեցող ապրանքները պետք է նախագծում նշված ժամկետում վերաարտահանվեն: 2 0 0 4400
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.01.2019 - 31.01.2019 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, ինչն էլ հնարավորություն կտա չշեղվել ԵՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից: Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, ինչն էլ հնարավորություն կտա չշեղվել ԵՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմանը և դրա հիման վրա մշակված ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1524-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 90-Ն որոշումներին զուգահեռ ներկայումս գործում է ՀՀ կառավարության 31.12.2000թ. N902 որոշումը, որով սահմանված արգելքները և սահմանափակումները, ըստ էության, չեն համապատասխանում վերոնշյալ իրավական ակտերով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցներին: 4 3 0 7445
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.01.2019 - 26.01.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 546-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների վերաբերյալ համապատասխան հաշվառման իրականացման միջոցով դրանց կրճատման հնարավոր պահուստների բացահայտմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր և սահմանել անհրաժեշտ ընթացակարգեր՝ մաքսային մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների վերաբերյալ համապատասխան հաշվառման իրականացման համար: 4 1 0 7760
Քննարկվել է 29.12.2017 - 15.01.2018 «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչների սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է նշված համակարգի արդյունավետության գնահատման հնարավորությունը՝ համակարգի կողմից մատուցվող ծառայությունների հետագա բարելավման և ընդլայնման տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները: 5 0 1 8594