Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.02.2026 - 06.03.2026

«ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալով․ ՀՀ վարչապետի 14․01․2026թ․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» №17-Ա որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների 2-րդ կետն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցելով ՀՀ մարզպետների աշխատակազմերի, Երևանի քաղաքապետարանի, Պետական գույքի կոմիտեի (ՀՀ արդարադատության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Պետական եկամուտների կոմիտե, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և այլ իրավասու գերատեսչությունների ենթակայության ներքո գտնվող) հետ մշակել է «Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով կառավարությունը սահմանում է Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը՝ համաձայն 1 և 2 հավելվածների։
Մնաց {days} օր
0 356

Քննարկվել է 13.06.2025 - 28.06.2025

«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) «1196. Մարզերի մշակութային զարգացման ծրագիր» ծրագրի «11002. Համայնքային մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում մշակույթի կենտրոնում, տարածքային մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025թ-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորվելու հետևանքով կազմակերպություններին ֆինանսական միջոցներ չտրամադրելու հանգամանքով:
Մնաց {days} օր
0 1524

Քննարկվել է 21.05.2025 - 05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան համայնքների գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր (Կառավարության որոշումներով հաստատված և ներկայումս գործող գլխավոր հատակագծերի դրույթները երբեմն հակասում են տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթների հետ)։
Մնաց {days} օր
0 1801
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: