Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.01.2025 - 20.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակ ունի սահմանել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2-րդ կետը: Ծրագրի ընդունումը պայմանավորված է ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով: Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում, և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։           Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝ Ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը, Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:  
13 2305

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.12.2024 - 26.12.2024

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Զբաղվածության ռազմավարության նախագծով, որպես հիմնական նպատակ է սահմանվել զբաղվածության խթանումը՝  մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Ռազմավարությամբ նախատեսվում է նաև զբաղվածության ոլորտում պետական ​​քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։
10 2729

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.01.2023 - 26.01.2023

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ներկայացվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ներդրման ակնկալվող արդյունքները, մասնավորապես՝ առողջապահական ծառայություններ ստանալիս բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, առողջապահական ծառայությունների ֆինանսական հասանելիության բարելավումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի կրճատել բնակչության կողմից կատարվող ծախսերը, այդ թվում աղետալի առողջապահական ծախսերը, կրճատել հիվանդացության, մահացության դեպքերի թիվը, ավելացնել կյանքի միջին տևողությունը, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը և տնտեսական աճին։ Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։ Նախագիծը հնարավորություն է տալիս ամփոփել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ 2019 թվականին սկսված հանրային քննարկումները, ներառելով այս ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների հետ իրականացրած քննարկումների արդյունքում կատարված որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են ապահովագրավճարի չափի հաշվարկման և ֆինանսական միջոցների հավաքագրման, դրանց կառավարման հիմնական սկզբունքներին, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ռիսկերի նվազեցմանը։ Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում:
11 12883