Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 23.08.2017 - 08.09.2017

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագիծը  կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, վերականգնման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծում հաշմանդամության ոլորտը կարգավորող դրույթները և մոտեցումները բխում են Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից: Նախանշված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելու   նորմեր և պահանջներ: Ընդ որում, սոցիալական ներառման հասնելու նորմերը վերաբերում են ինչպես իրավական դաշտին, այնպես էլ գործնական բնույթի միջոցառումներին, ինչպես օրինակ ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, համընդհանուր դիզայնի պահանջների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների  հարմարեցման ծրագրի մշակում և այլն:   Նախագծի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը վերապահվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
66 22885