Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.07.2024 - 07.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆով կարգավորվում են էներգամատակարարմանն առնչվող հարաբերությունները։ Միաժամանակ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի  համաձայն՝ ի թիվս այլնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կարգավորման տիրույթում են գտնվում էներգետիկայի բնագավառը (որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը) և ջրային ոլորտը։ «Էներգետիկայի մասին» օրենքի և ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն` նշված բնագավառներում հանձնաժողովը կարգավորումն իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի, «Էներգետիկայի մասին» օրենքի և դրանց հիման վրա ընդունված իր իրավական ակտերի հիման վրա։ Ընդ որում, հիշյալ ակտերով էլ ներկայումս կարգավորվում են սպառող-մատակարար իրավահարաբերությունները, այդ թվում՝ նաև պայմանագրային։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է դեռևս 1998 թվականի մայիսի 5-ին, մինչդեռ դրա՝ էներգամատակարարման հարաբերությունները կարգավորող 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը մինչ օրս գրեթե չի վերանայվել, չնայած տվյալ ոլորտում տեղի ունեցած համակարգային փոփոխություններին (այդ թվում՝ օրինակ, էլեկտրաէներգետիկայի բնագավառում 2004 թվականից անցումը մեկ գնորդ – մեկ վաճառող մոդելին, 2022 թվականի փետրվար ամսից շուկայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում ազատական շուկայի մեկնարկը)։ Գործնականում ծագած խնդիրների լուծման, գործող կարգավորումների բարելավման նպատակով երկրում ոլորտի զարգացմանը համահունչ ճյուղային օրենքները և դրանց հիման վրա ընդունված հանձնաժողովի իրավական ակտերը բազմիցս ենթարկվել են փոփոխությունների, այն պարագայում, երբ նշված փոփոխությունները միշտ չէ, որ արտացոլվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներում, ինչով պայմանավորված էլ վերջինիս նորմերը ներկայումս, ըստ էության, անգամ գործնական կիրառում չունեն։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա են համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ոչ միայն կրկնվող, այլև տարաբնույթ մեկնաբանության տեղիք տվող իրավանորմեր։ Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը (պարագրաֆի վերնագիրը և օրենսգրքի 550-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ,  իսկ 551-560-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել) և նախատեսել, որ էներգամատակարարման ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևի, դրանց կնքման և ժամկետի երկարաձգման, փոփոխման, լուծման, պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության, մատակարարվող էներգիայի և մատուցվող ծառայությունների քանակի, որակի և վճարման կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ճյուղային օրենքներով, հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ճյուղային օրենքների համաձայն՝ ոչ թե հրատարակում է, այլ սահմանում է պայմանագրերի օրինակելի ձևերը, «Էներգետիկայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասի խմբագրական համապատասխանությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասում «հրատարակել» բառը փոխարինել «սահմանել» բառով։
0 2183

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.11.2021 - 24.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է առավել ամբողջական կարգավորում նախատեսել պետական կարիքների համար կնքվող պայմանագրերի տարբեր տեսակների համար:
0 7556

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.04.2019 - 09.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման նպատակն է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
0 6791

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.11.2018 - 29.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման նպատակն է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
0 7904

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.09.2018 - 16.10.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման նպատակն է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
0 7835