Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 25.07.2023 - 11.08.2023 Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում գիտական աշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական պետական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար: 9 8 19 7789