Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2024 - 15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում  է  ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հստակեցնել և կանոնակարգել բնակավայրից դուրս գտնվող տարածքներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող հատվածներում օբյեկտների կառուցապատման գործընթացը։
0 1625

Քննարկվել է 27.07.2022 - 11.08.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածներում փոփոխությունների և լրացումների միջոցով դյուրացնել Որոշմամբ նախատեսված տեղեկատվական համակարգում նույնականացվելու գորընթացը: Ներկայումս 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանող Կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 970-Ն որոշմամբ օգտատիրոջ նույնականացման գործընթացը բավականին բարդ է և ժամանակատար, քանի որ քաղաքացին համակարգում գրանցվելու և նույնականացում անցնելու համար պետք է պարտադիր ունենա նույնականացման քարտ և այդ քարտը կարդացող սարքեր: Հաշվի առնելով, որ Կառավարության վերոնշյալ որոշման նպատակներից է նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին վրա հասնող հետևանքները, բարձրացնել վարորդների զգոնությունը և պատասխանատվությունը, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ նպատակի իրագործումը խթանելու համար օգտատիրոջ նույնականացման գործընթացը դարձնել ավելի դյուրին:
0 2958