Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 14.05.2024 - 29.05.2024

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:
8 1507

Քննարկվել է 13.11.2023 - 28.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է. 1. Ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: 2. Ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: 3. Սահմանել անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու կամ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու կարգի առանձնահատկությունները:
0 2387

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2022 - 02.09.2022

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծ: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել ամբողջական կարգավորել իրավական փոխօգնության ոլորտում ծագող հարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ իրականցնելով ոլորտում լայն շրջանակի համագործակցություն:   
0 3324