Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.08.2025 - 02.09.2025

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ 174-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ից) 1-ին հոդվածի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 40-րդ հոդվածում՝ 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝ 5.1) կրիպտոակտիվները։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանվել է, որ Կրիպտոակտիվների դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ կրիպտոակտիվի անվանումը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն (գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը): Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևանմուշներում, ինչպես նաև հրապարակման ենթակա տվյալներում կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնց արդյուքնում հնարավոր կլինի ապահովել հայտարարատուների կողմից օրենքով պահանջվող տվյալների հայտարարագրման և հայտարագրերում առկա տվյալների հրապարակման ընթացքը։
Մնաց {days} օր
0 1459
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: