Քննարկվել է 23.07.2024 - 07.08.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2209 00 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել մակարոնեղենը, այլ պատրաստի մթերքի և քացախի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 0 8 0 953
Քննարկվել է 30.04.2024 - 15.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2024 թվականի հուլիսի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումն իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։ 2 12 1 1767
Քննարկվել է 20.07.2023 - 04.08.2023 «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել գազավորված և չգազավորված ջրերի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 0 8 0 3594
Քննարկվել է 19.07.2023 - 03.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 ԵՎ 8517 18 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել դյուրակիր համակարգիչների և հեռախոսային ապարատների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 2 4 0 2844
Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023 «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները՝ մասնավորապես՝ համակարգի գործառույթները, համակարգի մասնակիցներն ու օգտագործողները, համակարգի ստեղծումը, զարգացումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանելու կանոնները և այլն։ 2 4 0 3204
Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023 «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացումն ու ճանաչումը, ինչպես նաև այդ ապրանքների շրջանառությունից դուրս գալու մասին տեղեկությունների ներկայացումը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործաղությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ 1 9 0 2767
Քննարկվել է 06.06.2023 - 21.06.2023 «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ 2 1 1 3611
Քննարկվել է 18.01.2023 - 02.02.2023 «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ծխախոտային ապրանքների դրոշմավորումը իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ 3 3 1 3560
Քննարկվել է 29.12.2020 - 13.01.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N650-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանփակումների և հետագայում պատերազմական դրության արդյունքում 2020 թվականին նախատեսված վիճակախաղերի հերթական խաղարկությունները հետաձգվել են, մինչդեռ կառավարության 30.04.2020թ. N650-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետին համապատասխան՝ 2020 թվականի հունիսի 1-ից հետո վիճակախաղերի իրացվող տոմսերի վրա հսկիչ նշանների առկայությունը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի, որոնց խաղարկությունները կայանալու են 2020 թվականին: 0 0 0 5039