Քննարկվել է 03.09.2024 - 19.09.2024 «ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ» ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Լեռնեցիների պարը» քանդակը ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը: Քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի տեսքը և անունը, սակայն նշված հյուրանոցը վերակառուցվել է, որը ներկայումս իրենից ներկայացնում է նախկին հյուրանոցային համալիրից տարբերվող, ճարտարապետական նորարարական լուծումներ ունեցող և «Դվին» անվանման հետ չխորհրդանշվող կառույց: Վերակառուցման արդյունքում «Լեռնեցիների պարը» քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում: Այսինքն`ներկայումս քանդակը համահունչ չէ այն պատմական և շրջակա քաղաքաշինական միջավայրին, որտեղ այն տեղադրվել է ի սկզբանե: Ստեղծված իրավիճակում հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել այլ, հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսակյունից առավել բարենպաստ վայր, որը հանդիսանում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում, Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածք: Նախագծով նախատեսվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներին համապատասխան թույլատրել Երևանի քաղաքապետին տեղափոխել «Լեռնեցիների պարը» քանդակը և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ կատարել հուշարձանի տեղափոխումից բխող անհրաժեշտ լրացում և փոփոխություն: 2 10 0 766
Քննարկվել է 14.11.2022 - 29.11.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի համաձայնեցման, հաստատման և փոփոխման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով, կբացառվեն նույնաբովանդակ և կրկնվող գործընթացները։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրության, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից միասնական խնդիրների լուծումների համար: 9 3 0 2761