Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
19.11.2024 09.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 1-ին կետով սահմանվում է պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների (այսուհետ` աշխատանքներ) իրականացման կարգը:      Ներկայումս գործող իրավական ակտում առկա են մի շարք հակասություններ ինչպես գործընթացների կարգավորման առումով, այնպես էլ՝ այլ իրավական ակտերի հետ համադրման մասով:
0 260

Քննարկվել է 23.04.2024 - 08.05.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությամբ, որը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը:
0 2034

Քննարկվել է 25.03.2024 - 12.04.2024

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմա­նավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմամբ:
0 1924

Քննարկվել է 25.12.2023 - 17.01.2024

«ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ընդունել Կառավարության որոշում, որով կհաստատվեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները։ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է տարբերակված մոտեցման ցուցաբերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնք ներառված չեն լինի պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում և կնախատեսվեն իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում։
0 1963

Քննարկվել է 01.12.2023 - 17.12.2023

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 1735

Քննարկվել է 25.04.2023 - 10.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է հստակեցնել հաշվառող մարմին ներկայացվող տեղեկությունների տվյալները, դրանք համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.12.2022թ. NՀՕ-567-Ն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տվյալներին։
0 2369

Քննարկվել է 04.08.2022 - 19.08.2022

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին իրականացնելու գյուղատնտեսական նշանակության հողերի, առքուվաճառքի, վարձակալության, փոխանակման, ինչպես նաև հողերի շուկայի զարգացմանն ուղղված գործառույթներ:
0 3694

Քննարկվել է 18.03.2022 - 04.04.2022

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին
0 4142

Քննարկվել է 18.03.2022 - 04.04.2022

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի խթանել փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը:
0 4312