Քննարկվել է 12.08.2022 - 27.08.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունների տրամադրման պայմանները իրավատեր չհանդիսացող անձին՝ մասնավորապես սահմանելով իրավատիրոջ համաձայնությանը ներկայացվող հստակ պահանջներ (գրավոր ձև, նոտարական վավերացում), ինչպես նաև ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց՝ փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը: 1 44 12 5961
Քննարկվել է 08.02.2021 - 23.02.2021 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների գրանցման ընթացքում հանդիպում են դեպքեր, երբ համապատասխան գործարքը կամ իրավական ակտը՝ ներառյալ գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների) գրանցումը վիճարկվում է դատական կարգով: Նման դեպքերում առաջանում է գրանցման վարույթի շարունակման և իրավունքների (սահմանափակումների) գրանցման կամ դատական վեճի առկայության հիմքով վարույթը կասեցնելու հարցը մինչև դատական ակտի կայացումը: Նախագծի ընդունման դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթը չի կասեցվելու այն հիմնավորմամբ, որ գրանցման օբյեկտի նկատմամբ առկա է դատական վեճ: 0 2 1 7092