Քննարկվել է 04.02.2025 - 19.02.2025 «Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հանրակրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի 2.1 ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։ Երեխաների նեղ մասնագիտական աջակցությունը ցուցաբերվելու է ՏՄԱԿ-ում, որը սովորողներին մասնագիտացված աջակություն տրամադրող կենտրոն է: Քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար սահմանված է կամավոր ատեստավորման գործընթաց, տրամաբանական է, որ համանման գործընթաց պետք է սահմանել նաև նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագետների համար՝ բարձրացնելով մասնագիտության գրավչությունը, ստեղծելով մասնագիտական զարգացման և աշխատանքի նախընտրելիության համար նպաստավոր պայմաններ: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ նեղ մասնագիտական ծառայություններ ԿԱՊԿՈՒ երեխաներին: ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ռազմավարական նպատակի համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ՏՄԱԿ-ների մասնագետների աշխատավարձի բարձրացման արդյունավետ հիմք ստեղծել՝ հասնելու սահմանած թիրախին, համաձայն որի՝ «Կրթությունը մարդու հիմնարար իրավունք է, և պետության պարտավորությունն է՝ ապահովել համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն, ընդ որում՝ հանրակրթության ոլորտում պետության պարտավորությունն է՝ ապահովել նաև դրա անվճար լինելը: Հանրակրթության ոլորտը կարևոր դերակատարում ունի ինչպես անհատի կայացման և ինքնադրսևորման, այնպես էլ հասարակության վերարտադրության և զարգացման հարցում: Դրանով է պայմանավորված, որ կրթության զարգացումն ընդհանրապես և հանրակրթությունը՝ մասնավորապես, կառավարության ծրագրի գերակայությունների շարքում է: Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվականտեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:»: Հաշվի առնելով, որ կամավոր ատեստավորումը մասնագետի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետևաբար, կենտրոնի փոփոխության դեպքում հավելավճարի տրամադրումը պահպանվում է։ Կարևոր նախաձեռնություն է կամավոր ատեստավորման գործընթացում մասնագետի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը: 17 0 15 1463
Քննարկվել է 12.02.2024 - 27.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և ակնկալելով առավել մասնագիտացված կադրերի ներգրավումը, գործող որոշմամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ նախատեսող դրույթի կիրառման ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ը: 2 0 0 2131
Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023 «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Միջոցառման գլխավոր նպատակը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների՝ մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում, ըստ տվյալ մասնագետի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների համար, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։ 13 4 17 3693
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.06.2023 - 23.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ԵՎ N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ու բովանդակային փոփոխություններ կատարել 4 որոշումներում։ Դրանով սոցիալական արդարություն կսահմանվի աշխատանքային օրենսգրքի համաձայն համահավասար աշխատանք կատարող, խնամք տրամադրող աշխատակիցների համար։ Սույն նախագծի ընդունումից հետո գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։ 3 2 0 3928
Քննարկվել է 10.09.2018 - 05.10.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող լիազորությունների շարքում՝ դրանք համալրելով նաև կենտրոնի մասնագետների կողմից օրենքով նախատեսված դեպքերում քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցելու լիազորությամբ: Նախագծով առաջարկվող լուծումները նպատակ ունեն ապահովել քննչական կամ այլ դատավարական գործողություններին օրենքով նախատեսված դեպքերում մանկավարժի կամ հոգեբանի լիիրավ մասնակցությունը՝ մի կողմից վարույթն իրականացնող մարմնի համար առավել հասանելի դարձնելով համապատասխան մասնագետին գտնելու և քննչական գործողությանը ներգրավվելու խնդիրը, մյուս կողմից ապահովելով համապատասխան քննչական գործողության անխափան իրացումը, ինչպես նաև անչափահաս մասնակցի իրավունքներն ու պարտականությունները: 1 0 0 8622