Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.11.2018 - 12.12.2018 Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս՝ հաշվարկված վարձակալական վճարները, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար հիմնադրամների տնօրինությանը թողնելու, հասարակական և այլ կազմակերպություններին, որպես պետության կողմից ցուցաբերվող աջակցություն, իսկ ընկերություններին` կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից առանց սահմանափակման հատկացնել գումար` այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, իսկ եկամուտներում՝ որպես այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում: 0 0 0 7395
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.02.2018 - 14.03.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ մարզերում գտնվող չօգտագործվող պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու համար, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով սահմանվել են համապատասխան պահանջներ, որոնք առաջարկվում են ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից: Նախագծով առաջարկվում է նաև բացառություն սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման գործընթացի համար 1 3 0 8649