Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.08.2024 - 13.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել դատապարտյալների հանդերձանքը և դրա չափաբաժինները՝ տղամարդկանց և կանանց համար ստեղծելով հանդերձանքի նոր լրակազմեր, ինչպես նաև դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինները, իսկ  որոշ դեպքերում նաև տրամադրվող քանակը: Մասնավորապես, Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ ներդնել դատապարտյալների հանդերձանքի նոր լրակազմ, որն առավել հարմարավետ է և պրակտիկ, բխում է դատապարտյալների կարիքներից ու համապատասխանում է սեզոնային առանձնահատկություններին, դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինների վերանայում, հիգիենայի պարագաների շաբաթական փաթեթներով տրամադրում, սննդի տեսականու և կալորիականության համահավասար ապահովում՝ անկախ սեզոնային առանձնահատկություններից՝ հաշվի առնելով, որ սննդամթերքի քանակը որոշ դեպքերում տարբերվելու է ելնելով հուլիսի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո տրամադրվելու փաստից:
0 922