Քննարկվել է 03.05.2021 - 18.05.2021 «Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ աղետների ռիսկի հետևողական նվազեցում, աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում, աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում, ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն, աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում, hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայություն, կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով: Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը: 2 0 0 8464