Քննարկվել է 21.02.2023 - 09.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի կարգավորման նպատակը օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի ստուգաչափման գործընթացի ապահովումն է ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։ 5 1 0 2319
Քննարկվել է 16.11.2022 - 06.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է օրենսդրական չափագիտության ոլորտում որպես քաղաքականություն մշակող մարմին։ Ներկայումս հաշվի առնելով այն, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է այնպիսի տեխնիկական կարողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացը, ուստի առաջարկվում է տվյալ սարքում առկա չափման միջոցները ներառել ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում։ 5 1 0 2517
Քննարկվել է 28.02.2022 - 15.03.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լիարժեք ապահովել զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը։ Մյուս կողմից կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում իրականացվող հեմոդիալիզի հասանելիությունը, կբացառվեն ծառայությունների մատուցման և չփոխհատուցվող դեպքերը: Միաժամանակ ակնկալվում է զինծառայողներին, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց (բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը) վերականգնողական ծառայությունների փոխհատուցումն ամբողջությամբ իրականացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում: 0 0 0 4689