Քննարկվել է 27.11.2024 - 13.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 09-Ի N 1036-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 31.08.2024թ. տես՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում)։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Աբովյան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշման Աբովյան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։ 6 2 0 990
Քննարկվել է 03.09.2024 - 19.09.2024 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է նախագիծը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը՝ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։ ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի և Երևան քաղաքի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի N 46-Ա որոշմամբ հաստատված` Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում նոր այգիների հիմնումը, զբոսայգիների ու հանրային կանաչ տարածքների վերականգնումն ու զարգացումը, բնակիչների համար հարմարավետ կենսամիջավայրի ապահովումը, զբոսաշրջային գրավիչ էկոհամակարգի ձևավորումը, կլիմայական դիմակայունության բարձրացումը և օդի աղտոտվածության մակարդակի կրճատումը սահմանված են որպես առաջնահերթություններ: Այս համատքեստում Օղակաձև այգու տարածքն այն առանձնահատուկ վայրերից է, որտեղ քաղաքային զբոսայգուն հարիր միջավայրի վերականգնումն էապես նպաստելու է բերված առաջնահերթույունների կյանքի կոչմանը: Համաքաղաքային նշանակության այս հանրային կանաչ տարածքում ֆունկցիոնալ գոտիների փոխկապվածության ու ճարտարապետական գրագետ լուծումների ապահովման, տարածքի արդյունավետ և նպատակային օգտագործման, շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության ու դրանց՝ քաղաքային զբոսայգու միջավայրին ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: 3 13 0 2041