Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.02.2025 - 12.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՎՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ № 6 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի № 2093-Ն որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսված է կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել 300 դպրոց: ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում ևս նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել դպրոցի նոր շենք: Գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի № 6 հասցեի հողամասի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:
0 411

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.01.2025 - 12.02.2025

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ջերմուկ համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին
0 565

Քննարկվել է 17.01.2025 - 02.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է «e-draft» համակարգում բարելավումներ գործարկելն ապահովելու նպատակով համապատասխան լրացումներ և փոփոխություն իրականացնել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգում:
0 1639

Քննարկվել է 16.12.2024 - 10.01.2025

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության հետ կապված հարաբերությունները։
0 1572

Քննարկվել է 07.11.2024 - 25.11.2024

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի  N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 1012

Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը բխում է հանրային ծառայության թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքության ստուգման կառուցակարգերի, վերջիններիս ստուգելու համար կիրառվող գրավոր/բանավոր առաջադրանքների, ինչպես նաև հանրային պաշտոն ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության գնահատման չափորոշիչների ներդրման պահանջից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող ոլորտային օրենքներով ամրագրել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ պետական ծառայության առանձին տեսակներում թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքությունը ստուգելու համար կիրառվելիք գրավոր/բանավոր առաջադրանքների, հանրային պաշտոնը ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության չափորոշիչների ներդրման օրենսդրական կարգավորումները և պետական մարմիններում, ՏԻՄ-երում պետական ծառայողների բարեվարքության ուսումնասիրության ստուգման պատշաճ և գործող կառուցակարգեր։
0 1117

Քննարկվել է 23.09.2024 - 09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի №273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների գնումների գործընթացների թափանցիկությունը և օբյեկտիվությունը։
0 1630

Քննարկվել է 11.09.2024 - 27.09.2024

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:  Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնելու «Հանրային առողջապահության մասին»  օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի հիմքով սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները շարունակելու են գործել, սակայն սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով,  սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների փոխարեն, ընդունվելու են հանրային առողջապահական նորմատիվներ, ինչի պարագայում անհրաժեշտություն է առաջանալու վերանայել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների իրականացումը ապահովող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածներով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերի քննությունը։ Ըստ այդմ, հաշվի առնելով «Հանրային առողջապահության մասին»  օրենքի անցումային դրույթը, որի համաձայն ներկայում գործող սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները փուլ առ փուլ փոխարինվելու են հանրային առողջապահական նորմատիվներով՝ անհրաժետություն է առաջացել վերանայել նաև դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը։
0 1494