Քննարկվել է 11.03.2024 - 26.03.2024 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթով Հանձնաժողովին վերապահված՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Հանձնաժողովին ներկայացված դիմումների քննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությամբ: 3 4 0 1533