Քննարկվել է 04.06.2024 - 19.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի կողմից ձեռքբերված հայկական կոնյակի սպիրտի օտարման գործընթացը սկսելու և ինքնարժեքի բարձրացման հետևանքով իրացման խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։ 2 7 0 2233
Քննարկվել է 26.08.2022 - 12.09.2022 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի (ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկումը։ Ներկայացված նախագծով կսահմանվեն Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։ Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակը նշանակումն ու վճարումն ապահովելու է, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառելու և վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայկական կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվի է առնվում Համաձայնագրի անդամ պետությունում ձեռքբերված ստաժը, եթե ՀՀ տարածքում ձեռք բերված ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունք ունենալու համար։ Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Համաձայնագրի անդամ պետության տարածքում ներկայումս ՀՀ տարածքից դուրս չի վճարվում, իսկ ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակի գործն ուղարկվում է մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին՝ կենսաթոշակի վճարումը այդ մասնակից պետությունում շարունակելու համար։ 7 1 0 3530