Քննարկվել է 01.12.2023 - 16.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն «ՀՀ-ՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետությունում դեղերի ներդրման ծախսերի նվազեցման և արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրատեսականու ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) տրամադրում է օժանդակություն ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական և/կամ կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը. 1) կլինիկական հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ, 2) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։ 4 0 0 2612