Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 17.01.2018 - 01.02.2018 «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակներում իրականացվող ընթացակարգերը, որի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կողմից եզրակացություններ են տրվում քաղաքացիների նշանակալի ձեռքբերումների վերաբերյալ, նախատեսվում է համապատասխան բնագավառներում քաղաքացիների ձեռքբերումների հաշվարկման համակարգը, ինչպես նաև տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին անգամ տարկետում տրամադրելու պայմանները: 8 4 3 13390