Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30֊Ի N 550֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30֊ի թիվ 550֊Ն որոշման Հավելվածում նշված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնների համապատասխանությունը, որի արդյունքում կապահովվի «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 17֊րդ հոդվածի 3֊րդ մասի պահանջի իրացումը և Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում դրանք համալրել նաև օրենքում նշված մարմիններում և պաշտոններում աշխատող կամ նախկինում ծառայած կամ աշխատած սուբյեկտային կազմի շրջանակից, որոնք բավարարում են Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները։ 2 0 0 398
Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման՝ Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հավելվածում (դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը) կատարել փոփոխություն՝ պայմանավորված 2023թ. դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-1-Ն և ՀՕ-2-Ն օրենքների պահանջների կատարման հանգամանքով: 1 1 0 1470
Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, քննչական կոմիտեում ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ կապված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնների զինվորական ծառայության պաշտոններ չհանդիսանալու հանգամանքով: 1 2 0 1471