Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.11.2023 - 13.12.2023 «ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման համակարգի ներդրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով: Կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ՝ համապատասխան ռեգիստրի ստեղծմամբ: 11 10 0 1899
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2020 - 01.04.2020 «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը 2 0 1 10369
Քննարկվել է 28.03.2018 - 16.04.2018 <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ընդգրկել մասնավորեցման ծրագրում, ինչի հետ կապված առաջարվում է նաև օրենքում կատարել լրացում՝ ներառելով դրույթ այն մասին, որ կրթական ծրագրեր իրականացնող ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության` կրթական ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով): 0 3 0 10833