Քննարկվել է 03.05.2024 - 18.05.2024 ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքակազմի միասնականության ապահովման, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը՝ համապատասխան լիազորությունների նախատեսմամբ, ինչպես նաև սահմանել Հանձնաժողովի և նշված կառույցների համագործակցության կառուցակարգերը: Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, որի ընդունումը հնարավորություն կտա ապահովել հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացների միասնականությունը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերի կառավարման լիազորությունների ապակենտրոնացվածությունը։ 3 8 9 1670