Քննարկվել է 15.10.2024 - 31.10.2024 «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, «Քրեակատարողական ծառայության մասին, «Պրոբացիայի ծառայության մասին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացնել դրույթներ, որոնց համաձայն հնարավոր է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում ծառայություն անցած անձանց արդեն իսկ շնորհված զինվորական կամ հատուկ կոչումները, դասային աստիճանները, որակավորման դասերը, ինչպես նաև վերջիններիս՝ Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում պաշտոնավարման ժամանակահատվածը հաշվի առնել նոր պաշտոնում նշանակվելիս պաշտոնային դրույքաչափը որոշելիս: Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով, ինչպես նաև շտկել միևնույն կարգավիճակ ունեցող ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշելիս կիրառվող դրույթները՝ ըստ նույնական տրամաբանության: 2 0 0 572
Քննարկվել է 08.05.2024 - 23.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում որոշմամբ հաստատված դիվանագիտական ծառայության պաշտոնները և դասային աստիճանները կհամապատասխանեցվեն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումներին: 0 1 0 1524
Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման՝ Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հավելվածում (դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը) կատարել փոփոխություն՝ պայմանավորված 2023թ. դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-1-Ն և ՀՕ-2-Ն օրենքների պահանջների կատարման հանգամանքով: 1 1 0 1478
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում Քննարկվել է 01.09.2023 - 17.09.2023 «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները և Հայաստանի Հանրապետությունում սահմանել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը: 1 1 1 3311
Քննարկվել է 24.03.2023 - 08.04.2023 «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել պատվավոր կոչումների շնորհման վերաբերյալ իրավակարգավորումների արդյունքում նախատեսվում է Օրենքից հանել պատվավոր կոչումները և շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։ 5 5 0 2756